21:12  ,  15 դեկտեմբերի, 2017

«Բարսելոնան» վերսկսել է բանակցել «Լիվերպուլի» հետ

«Բարսելոնան» վերսկսել է բանակցությունները «Լիվերպուլի» հետ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի հարցով, հաղորդում է Sport.es-ը: Անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 140 միլիոն եվրո:

Բրազիլացի Նեյմարին 222 միլիոն եվրոյով ՊՍԺ-ին վաճառելուց հետո կատալոնական ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս դիմել այդպիսի ծախսերի:

Եթե գործարքը տեղի ունենա, ապա Կոուտինյոն կդառնա «Բարսելոնայի» ամենաթանկ ձեռքբերումը պատմության մեջ:

Բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես գալու մեծ ցանկություն ունի եւ օգոստոսին նույնիսկ բոյկոտում էր «Լիվերպուլի» մարզումները: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ամեն կերպ խոչընդոտեց տրանսֆերին:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 16 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում