14:52  ,  15 դեկտեմբերի, 2017

Պրեմյեր լիգա. Խոսեպ Գվարդիոլան երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ամսվա լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի առաջնության՝ նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում իսպանացի մասնագետն առաջ է անցել Շոն Դայչից («Բարնլի»), Անտոնիո Կոնտեից («Չելսի»), Յուրգեն Կլոպից («Լիվերպուլ»), Ժոզե Մոուրինյոյից («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Արսեն Վենգերից («Արսենալ»):

Նախորդ ամիս «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայում անցկացրել է 4 խաղ եւ տարել նույնքան հաղթանակ՝ խփելով 17 գոլ եւ բաց թողնելով 5 գնդակ: Գվարդիոլան երրորդ անգամ անընդմեջ է ճանաչվում Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 16-րդ տուրից հետո առաջատար «Մանչեսթեր Սիթին» 11 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում