17:47  ,  13 դեկտեմբերի, 2017

Գվարդիոլա. Ես չեմ անպատվել Մոուրինյոյին

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է, թե անպատվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին՝ նրան անվանելով «վատ անհաջողակ»: Ձեւակերպումն արել է հարցը տված լրագրողը «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը նախորդած ասուլիսում:

«Ոչ, ոչ: Ես այդպիսի բան չեմ ասել: Գնացեք «Օլդ Տրաֆորդ» եւ այնտեղ տվեք այդ հարցերը: Միշտ ասել եմ, որ մրցակիցների վերաբերյալ մեկնաբանություն երբեք չեմ տա: Խաղից հետո էլ խոսում եմ միայն մեր արածի մասին»,- ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նախորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» 2:1 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով