Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ։
ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում սենեգալցի ֆուտբոլիստի գոլը հավաքել է ձայների 31,3 տոկոսը։ Երկրորդ տեղում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը, որը ստացել է 31,1 տոկոս ձայն։
Շաբաթվա լավագույն գոլի հավակնորդների թվում էին նաեւ Բերնարդի («Շախտյոր», 14 տոկոս), Սյոն Հյոն-Մինի («Տոտենհեմ», 12 տոկոս) եւ Ֆեդերիկո Բերնարդեսկիի («Յուվենտուս», 12 տոկոս) գոլերը: Բոլոր գոլերը կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի կայքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերն արդեն հատնի են։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում