15:20  ,  12 դեկտեմբերի, 2017

Զիդանը գոհ է, թե ինչպես է մրցաշրջանը դասավորվում «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ իր թիմի գործերն այնքան էլ վատ չեն ընթանում այս մրցաշրջանում:

«Մենք կարող ենք շատ գոհ լինել, թե ինչպես է դասավորվում մրցաշրջանը մեզ համար: Սակայն հասկանալի է, որ կարող ենք ուժեղացնել մեր խաղը: Բոլորը ցանկանում են «Ռեալի» կատարմամբ տեսնել արժանի խաղ եւ հաղթանակ 4 կամ 5 գոլի տարբերությամբ: Մենք ձգտում ենք այսպիսի հաջողություն ունենալու համար, բայց դա շատ բարդ է: Ինքս եղել եմ ֆուտբոլիստ եւ գիտեմ, որ խաղացողների գործը հեշտ չէ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրից հետո «Ռեալը» չորրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մադրիդցիները մրցելու են ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում