11:42  ,  12 դեկտեմբերի, 2017

Marca. Մանչեսթերյան դերբիից հետո բախումը տեղի է ունեցել Իբրահիմովիչի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների ու մարզիչների միջեւ «Օլդ Տրաֆորդի» հանդերձարանում տեղի ունեցած բախումը սկսվել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչ պատճառով:

Marca-ի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հաղթանակը տոնելիս ծաղրել են «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա ֆուտբոլիստին, ինչից հետո կրքերը բորբոքվել են:

«Իբրա, դու շատ ես խոսում, բայց քիչ ես շարժվում»,- ասել են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննություն է սկսել այդ միջադեպի վերաբերյալ:

Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 1:2 հաշվով պարտությունից հետո հանդերձարանում վիճաբանություն էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնի հետ: Դրանից հետո ֆուտբոլիստների եւ մարզիչների մասնակցությամբ բախում է եղել: Նշվում է, որ զանգվածային բախմանը մասնակցել է 20 մարդ: «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ջրի շշով հարվածել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչներից Միկել Արտետային, որը ճակատի վնասվածք է ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում