21:03  ,  9 դեկտեմբերի, 2017

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 5:0

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Սեւիլիային» եւ առավելության հասավ 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղի մեկնարկից առաջ ներկայացրեց հինգ «Ոսկե գնդակները»:

«Ռեալը» 31 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Վալենսիային», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Սեւիլիան» 28 միավորով 5-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 5:0

Խոսե Իգնասիո Նաչո, 3, Կրիշտիանու Ռոնալդու, 23, 31, 11մ, Տոնի Կրոս, 38, Աշրաֆ Հակիմի, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում