20:08  ,  9 դեկտեմբերի, 2017

Էդգար Մալաքյանը՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվել է «Մարիուպոլին»:

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որը դարձել է դուբլի հեղինակ: Նա աչքի է ընկել 26-րդ եւ 87-րդ րոպեներին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը եւս եղել է «Ստալի» մեկնարկային կազմում, սակայն 21-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով:

«Ստալը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում