10:25  ,  8 դեկտեմբերի, 2017

Ռոնալդու. Ես պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն France Football-ի «Ոսկե գնդակի» քվեարկությունում հաղթելուց հետո գովել է իրեն:

«Ես ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն եմ»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակին» արժանանում է 5-րդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում