Սպորտային մարմնամարզության ԱՄՆ-ի հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարը դատապարտվել է 60 տարվա ազատազրկման մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար, հաղորդում է AP-ն: 54-ամյա բժիշկն արդեն 10 ամիս անցկացրել է բանտում: Նրա համակարգչում հայտնաբերվել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող 37 հազար լուսանկար:
140 մարզուհիներ նրան մեղադրել էին սեռական ոտնձգության մեջ: Նասարը իր մեղքն ընդունել է յոթ մարզուհիների մեղադրանքով: Այս գործով դատավարությունը կսկսվի հունվարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում