17:12  ,  7 դեկտեմբերի, 2017

«Բորուսիան» առաջին ակումբն է, որը Չեմպիոնների լիգայից 2 միավորով տեղափոխվում է Եվրոպայի լիգա

Դորտմունդի «Բորուսիան» առաջին ակումբն է, որը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6 խաղերում վաստակում է 2 միավոր, սակայն նվաճում Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Վերջին տուրում գերմանական ակումբը 2:3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին» եւ խմբային փուլն ավարտել 2 միավորով: Այդ միավորները «Բորուսիան» վաստակել է Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի դեմ խաղերում: ԱՊՕԷԼ-ը եւս ունի 2 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց դորտմունցիներին եւ լքեց պայքարը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով