02:08  ,  7 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Հայտնի դարձան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները:

Խմբերում հաղթող դարձան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Ռոման», կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Բեշիկթաշը» եւ Լոնդոնի «Տոտենհեմը»:

Երկրորդ տեղերը գրավեցին շվեյցարական «Բազելը», Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին», Թուրինի «Յուվենտուսը», իսպանական «Սեւիլիան», Դոնեցկի «Շախտյորը», պորտուգալական «Պորտուն» եւ Մադրիդի «Ռեալը»:

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս