11:42  ,  7 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Առաջին անգամ փլեյ-օֆֆում կխաղան մեկ երկրի 5 ներկայացուցիչներ

Անգլիան դարձավ առաջին երկիրը, որը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 5 ներկայացուցիչ կունենա փլեյ-օֆֆում, փոխանցում է Daily Mail-ը:

Խմբային փուլի արդյունքում 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Տոտենհեմը» եւ «Չելսին»:

Մեկ երկիր կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի առավելագույնը 4 ուղեգիր, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» այս տարի նման պատվի էր արժանացել Եվրոպայի լիգայում տարած հաղթանակի շնորհիվ:

Հիշեցնենք, որ խմբային փուլի արգելքը հաղթահարել են նաեւ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Ռոման», կատալոնական «Բարսելոնան», թուրքական «Բեշիկթաշը», Մյունխենի «Բավարիան», Թուրինի «Յուվենտուսը», իսպանական «Սեւիլիան», Դոնեցկի «Շախտյորը», պորտուգալական «Պորտուն» եւ շվեյցարական «Բազելը»: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում