20:19  ,  6 դեկտեմբերի, 2017

Պուտին. Իշխանությունը չի խոչընդոտի ռուսաստանցի մարզիկների մասնակցությանը ՕԽ-2018-ին չեզոք կարգավիճակում

Երկրի իշխանությունը չի խոչընդոտի ռուսաստանցի օլիմպիականների մասնակցությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի չեզոք կարգավիճակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, որով Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել է ՕԽ-2018-ին մասնակցելու իրավունքից հակադոպինգային կանոնադրության խախտումների համար:

«Մենք որեւէ շրջափակում չենք հայտարարի, չենք խոչընդոտի մեր օլիմպիականների մասնակցությանը, եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա մեկնել Խաղերին»,- Պուտինի խոսքը մեջբերում է rsport-ը:

ՄՕԿ-ի որոշմամբ, օլիմպիական ուղեգիր նվաճած եւ երբեւէ հակադոպինգային կանոնների խախտում թույլ չտված ռուսաստանցի մարզիկները կմասնակցեն չեզոք կարգավիճակում եւ կկոչվեն «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Նրանց հաղթանակի դեպքում, Ռուսաստանի դրոշը չի բարձրացվի, հիմնը չի հնչի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում