17:12  ,  6 դեկտեմբերի, 2017

«Գոլդեն Սթեյտը» 2 շաբաթով կորցրեց Ստիվեն Կարիին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին խաղահրապարակից կբացակայի նվազագույնը 2 շաբաթ, գրում է ESPN-ը:

Ամերիկացի բասկետբոլիստը սրունքաթաթային հոդի վնասվածք էր ստացել «Նոր Օրլեանի» դեմ դեկտեմբերի 5-ին կայացած խաղում, որում վաստակել էր 31 միավոր, իսկ չորրորդ քառորդում ժամանակից շուտ լքել էր խաղահրապարակը:

NBA-ի այս մրցաշրջանում 29-ամյա Կարիի միջին արդյունավետությունը կազմում է 26.3 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում