11:38  ,  6 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է ակումբային ռեկորդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում 2:1 հաշվով հաղթելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, կրկնել է ակումբային ռեկորդ:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը տնային «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում բոլոր մրցաշարերում չպարտվեց 40-րդ խաղում անընդմեջ, հայտնում է ակումբի կայքը:

Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային պարտություն կրել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել ԲԿՄԱ-ի դեմ խաղին: 28-ամյա կիսապաշտպանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում