11:38 6 դեկտեմբերի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում 2:1 հաշվով հաղթելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, կրկնել է ակումբային ռեկորդ:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը տնային «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում բոլոր մրցաշարերում չպարտվեց 40-րդ խաղում անընդմեջ, հայտնում է ակումբի կայքը:
Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային պարտություն կրել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել ԲԿՄԱ-ի դեմ խաղին: 28-ամյա կիսապաշտպանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.