01:38  AMT,  6 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակն ու ուղեգիրը, օրվա արդյունքները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին խմբային փուլի  հանդիպումները A, B, C եւ D խմբերում:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ եւ 15 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում:

A խմբի երկրորդ ուղեգիրը նվաճեց շվեյցարական «Բազելը», որը 2:0 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային» եւ 12 միավորով գրավեց երկրորդ տեղը: ԲԿՄԱ-ն պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում: 

B խմբում Մյունխենի «Բավարիան» տանը 3:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական ՊՍԺ-ին, որին առաջին տուրում պարտվել էր 0:3 հաշվով: Երկու թիմերն էլ վաստակեցին 15 միավոր: Գոլերի տարբերությամբ ՊՍԺ-ն առաջինն է, «Բավարիան»՝ երկրորդը: 

C խմբից պայքարը 1/8 եզրափակիչում կշարունակեն «Ռոման» ու «Չելսին», որոնք վաստակեցին 11-ական միավոր: Իտալական թիմը նվազագույն հաշվով հաղթեց «Ղարաբաղին»: «Չելսին» ու Մադրիդի «Աթլետիկոն» խաղացին ոչ ոքի՝ 1:1: Իսպանական ակումբը գրավեց երրորդ տեղը:

D խմբում ուղեգրերը բաժին հասան «Բարսելոնային» եւ «Յուվենտուսին»: Կատալոնական ակումբը վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին» եւ վաստակեց 14 միավոր: Թուրինի «Յուվենտուսը» նույն հաշվով ուժեղ էր հունական «Օլիմպիակոսից» եւ երկրորդ տեղը գրավեց 11 միավորով:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 2:1

Ռոմելու Լուկակու, 64, Մարկուս Ռեշֆորդ, 66 - Ալան Ձագոեւ, 45+1

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:2

Մոհամեդ Էլյունուսի, 5, Դիմիտրի Օբերլին, 65

B խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 3:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 8, Կորենտին Տոլիսո, 37, 69 - Կիլիան Մբապե, 50

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 0:1

Յոզո Շիմունովիչ, 62, ինքնագոլ

C խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 1:0

Դիեգո Պերոտի, 53

«Չելսի» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1

Ստեֆան Սավիչ, 75, ինքնագոլ – Սաուլ, 56

D խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:0

Պակո Ալկասեր, 59, Ժերեմի Մաթյո, 90+1, ինքնագոլ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0:2

Խուան Կուադրադո, 15, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 89

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...