Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի, որն անցկացվել է թիմային եւ անհատական հաշվարկով: 13 թիմերի պայքարում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայկական թիմը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), իսկ կիսաեզրափակիչում պարտվել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2) եւ նվաճել բրոնզե մեդալ:
Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը գրավել է երրորդ տեղը:
Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարում հանդես է եկել 12 ըմբիշով եւ եզրափակել մրցաշրջան 2018-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի