13:36 4 դեկտեմբերի, 2017Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի, որն անցկացվել է թիմային եւ անհատական հաշվարկով: 13 թիմերի պայքարում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայկական թիմը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), իսկ կիսաեզրափակիչում պարտվել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2) եւ նվաճել բրոնզե մեդալ:
Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը գրավել է երրորդ տեղը:
Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարում հանդես է եկել 12 ըմբիշով եւ եզրափակել մրցաշրջան 2018-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.