22:52  ,  3 դեկտեմբերի, 2017

Բունդեսլիգա. Լավագույն հնգյակից հաղթեց միայն «Բավարիան»

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի վերջին խաղում չորրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին»: Հաղթանակի դեպքում  «Բորուսիան» կբարձրանար երկրորդ տեղ, սակայն դաշտի տերերը շանս չտվեցին մրցակցին՝ 3:0:

Հատկանշական է, որ այս տուրում միավորներ կորցրին լավագույն հնգյակում գտնվող բոլոր թիմերը՝ բացառությամբ առաջատար Մյունխենի «Բավարիայի», որն ուժեղ էր գտնվել «Հանովերից» (3:1): Դորտմունդի «Բորուսիան» ու Գելզենկիրխենի «Շալկեն» ոչ ոքի էին ավարտել իրենց խաղերը, իսկ «Հոֆենհայմը» տանը 4:0 հաշվով հաղթել էր երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգին» եւ բարձրացել 5-րդ տեղ: Դորտմունդի «Բորուսիան» 22 միավորով նահանջեց 6-րդ տեղ: «Բավարիան» ունի 32 միավոր եւ 6 միավոր առաջ է իրեն հետապնդող «Լայպցիգից»:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 3:0

Յունուս Մալի, 4, Դանիել Դիդավի, 25, Ժոզուա Գիլյավոգի, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով