20:08  ,  30 նոյեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանն անցկացնում է լրացուցիչ մարզումներ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացնում է լրացուցիչ մարզումներ:

Manchester Evening-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի ավագը մարզումներ է անցկացնում նաեւ մարզասրահում, որպեսզի վերադարձնի տեղն անգլիական ակումբի մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 4 խաղերից 3-ին 28-ամյա կիսապաշտպանը չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէ վաճառել Հենրիխ Մխիթարյանին, որին 2016-ին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում