Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆուենլաբրադային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2 հաշվով: Արքայական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը: Երկու ամսում առաջին անգամ, վնասվածքներից հետո խաղադաշտ դուրս եկավ «Ռեալի» ուելսցի խաղացող Գարեթ Բեյլը, որն առաջին հպումով դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ առաջին խաղում տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:
Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
«Ռեալ» - «Ֆուենլաբրադա»՝ 2:2 (առաջին խաղ՝ 2:0)
Բորխա Մայորալ, 62, 70 – Լուիս Միլյա, 25, Ալվարո Պորտիլյա, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի