15:40  ,  28 նոյեմբերի, 2017

7 ամիս բացակայած Տոնի Պարկերը դժվարությամբ է զսպել արցունքները վերադարձից հետո

«Սան Անտոնիոյի» խաղարկող Տոնի Պարկերը տեւական դադարից հետո վերադարձել է խաղահրապարակ: «Դալասի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում ֆրանսիացի բասկետբոլիստը հանդես է եկել 14 րոպե, հավաքել 6 միավոր եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: Խաղից հետո Պարկերը խոստովանել է, որ դժվարությամբ է զսպել արցունքները:

«Ինձ հաջողվեց զսպել արցունքներս, սակայն հույզերը խեղդում էին ինձ: Շատ մոտ էի նրան, որ լաց լինեի: «Սան Անտոնիոյի» երկրպագուների սերը միշտ ոգեշնչել է ինձ: Բարդ է նկարագրել զգացողություններս: Պարզապես բոլորին շնորհակել եմ աջակցության համար»,- 35-ամյա Պարկերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Տոնի Պարկերը խաղահապարակից բացակայում էր մայիսի 4-ից, երբ ծնկի ծանր վնասվածք էր ստացել «Հյուսթոնի» դեմ խաղում: «Դալասին» «Սան Անտոնիոն» հաղթել էր 115:108 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում