13:06  ,  28 նոյեմբերի, 2017

NBA. Հարդենի արդյունավետ խաղը, «Գոլդեն Սթեյտի» ու «Բոստոնի» պարտությունները, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 106:110 հաշվով պարտվեց «Սակրամենտոյին», իսկ փոխչեմպիոն «Քլիվլենդը» 113:91 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆիլադելֆիայի» նկատմամբ: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակեց 30 միավոր եւ ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Ջեյմս Հարդենի 37 միավորները «Հյուսթոնին» օգնեցին 117:103 հաշվով հաղթել «Բրուքլինին», իսկ մրցաշրջանը հաջող մեկնարկած «Բոստոնը» տնային պարտություն կրեց «Դետրոյտից»՝ 108:118:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Սակրամենտոյի» խաղացող Բոգդան Բոգդանովիչը:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Սակրամենտո»՝ 106:110 (27:27, 28:26, 27:30, 24:27)

«Ֆիլադելֆիա» – «Քլիվլենդ»՝ 91:113 (22:29, 23:24, 28:33, 18:27)

«Ինդիանա» – «Օռլանդո»՝ 121:109 (33:25, 24:25, 28:34, 36:25)

«Նյու Յորք» – «Պորտլենդ»՝ 91:103 (23:30, 14:23, 27:37, 27:13)

«Բոստոն» – «Դետրոյտ»՝ 108:118 (23:31, 34:29, 29:26, 22:32)

«Հյուսթոն» – «Բրուքլին»՝ 117:103 (43:26, 23:29, 30:25, 21:23)

«Սան Անտոնիո» – «Դալաս»՝ 115:108 (21:23, 25:30, 31:22, 38:33)

«Կլիպերս» – «Լեյքերս»՝ 120:115 (34:32, 26:30, 27:27, 33:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում