12:30  ,  28 նոյեմբերի, 2017

Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանի առաջնությունում:

Sports.kz-ի համաձայն՝ ղազախական ակումբներից մեկը ցանկանում է 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում MLS-ի այս մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ եւ խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Վերջերս հայ հարձակվողը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ եւ ունի առաջարկներ այլ ակումբներից:

2010-2015-ը Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա հավաքական չի հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով