21:09  ,  26 նոյեմբերի, 2017

EUROBASKET. Հայաստանի հավաքականը օվերթայմում պարտվեց դանիացիներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2021թ. Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ հյուրընկալելով Դանիայի թիմին: Հայաստանի հավաքականը խորվաթ մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ պարտություն կրեց օվերթայմում՝ 71:78: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 69:69: Լրացուցիչ ժամանակում հյուրերն առավելության հասան 9:2 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը Տիրանայում  80:63 հաշվով (28:18, 14:20, 23:16, 15:9) հաղթել է ալբանացիներին:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ Երեւանում ընդունելով Ալբանիայի թիմին:

2021թ. Եվրոպայի առաջնություն

Առաջին ընտրական փուլ, B խումբ, երկրորդ տուր

Հայաստան - Դանիա՝ 71:78 (69:69), (19:18, 21:13, 11:17, 18:21, օվերթայմ՝ 2:9)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում