21:09 26 նոյեմբերի, 2017Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2021թ. Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ հյուրընկալելով Դանիայի թիմին: Հայաստանի հավաքականը խորվաթ մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ պարտություն կրեց օվերթայմում՝ 71:78: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 69:69: Լրացուցիչ ժամանակում հյուրերն առավելության հասան 9:2 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը Տիրանայում 80:63 հաշվով (28:18, 14:20, 23:16, 15:9) հաղթել է ալբանացիներին:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ Երեւանում ընդունելով Ալբանիայի թիմին:
2021թ. Եվրոպայի առաջնություն
Առաջին ընտրական փուլ, B խումբ, երկրորդ տուր
Հայաստան - Դանիա՝ 71:78 (69:69), (19:18, 21:13, 11:17, 18:21, օվերթայմ՝ 2:9)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.