Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը նորամուտն է նշել ձասպորտում: Լոնդոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ասկոտեում կայացած բարեգործական մրցմանը 37-ամյա անգլիացին գրավել է երկրորդ տեղը: 1400 մ մրցմանը մասնակցել են 10 ձիարշավորդները: Մրցմանը ներկա են եղել մի շարք հայտնի անձինք, այդ թվում՝ արքայազն Չարլզը:
«Չեմ կարող թաքցնել ուրախությունս, ինձ ամեն բան դուր եկավ: Մրցումից հետո ինձ զգում էի այնպես, կարծես աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում դարձյալ խաղացել եմ Բրազիլիայի հավաքականի հետ: Հեռախոսս մի քանի օր անդադար զանգում էր: Ստանում էի նաեւ բազմաթիվ հաճելի հաղորդագրություններ»,- Մայքլ Օուենի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Օուենը զբաղվում է ձիարշավարանների բիզնեսով։ Անգլիացին մի քանի ձիարշավարան ունի Անգլիայի Չեշիր կոմսությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 26 նոյեմբերի
00:59 , 26 նոյեմբերի
23:35 , 25 նոյեմբերի
22:59 , 25 նոյեմբերի
22:22 , 25 նոյեմբերի 
22:03 , 25 նոյեմբերի
21:00 , 25 նոյեմբերի
20:02 , 25 նոյեմբերի
19:01 , 25 նոյեմբերի
18:08 , 25 նոյեմբերի