19:20 25 նոյեմբերի, 2017Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը նորամուտն է նշել ձասպորտում: Լոնդոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ասկոտեում կայացած բարեգործական մրցմանը 37-ամյա անգլիացին գրավել է երկրորդ տեղը: 1400 մ մրցմանը մասնակցել են 10 ձիարշավորդները: Մրցմանը ներկա են եղել մի շարք հայտնի անձինք, այդ թվում՝ արքայազն Չարլզը:
«Չեմ կարող թաքցնել ուրախությունս, ինձ ամեն բան դուր եկավ: Մրցումից հետո ինձ զգում էի այնպես, կարծես աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում դարձյալ խաղացել եմ Բրազիլիայի հավաքականի հետ: Հեռախոսս մի քանի օր անդադար զանգում էր: Ստանում էի նաեւ բազմաթիվ հաճելի հաղորդագրություններ»,- Մայքլ Օուենի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Օուենը զբաղվում է ձիարշավարանների բիզնեսով։ Անգլիացին մի քանի ձիարշավարան ունի Անգլիայի Չեշիր կոմսությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.