14:33 21 նոյեմբերի, 2017Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի եւ Յուրմալայի «Սպարտակի» 24-ամյա կիսապաշտպան Էդգար Վարդանյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում հիվանդանոցում։ Այդ մասին հայտնել է լատվիական ՄԵՏՏԱ ակումբի գլխավոր մարզիչ Անդրիս Ռիխետսը։ Վարդանյանը ՄԵՏՏԱ-ում հանդես եկել է 2010-2016-ը՝ տեղափոխվելով Յուրմալայի «Սպարտակ»։
«Այժմ Էդգարը ծայրահեղ ծանր վիճակում պառկած է հիվանդանոցում։ Ոչ ոք չգիտի՝ ինչ անել։ Անալիզները շատ վատն էին՝ բորբոքում, ներքին վարակ։ Նա արդեն մեկ անգամ եղել էր հիվանդանոցում, բայց բուժվելուց հետո հիվանդությունը դարձյալ գլուխ է բարձրացրել»,- մարզիչի խոսքը մեջբերում է «TVNET Новости»-ն։
Էդգար Վարդանյանն այս տարվա մայիսին է նորամուտը նշել Լատվիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ Լատվայի ընթացիկ առաջնությունում նա «Սպարտակի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, ինչպես նաեւ գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.