11:28  ,  21 նոյեմբերի, 2017

Պիտեր Կրաուչը ռեկորդ է սահմանել Պրեմյեր լիգայում

«Սթոք Սիթիի» անգլիացի հարձակվող Պիտեր Կրաուչը Պրեմյեր լիգայի ռեկորդ է սահմանել փոխարինման դուրս գալու ցուցանիշով: «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (2:2) 36-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին՝ փոխարինելով շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիին:

Պրեմյեր լիգայի խաղում Կրաուչը փոխարինման է դուրս եկել 143-րդ անգամ՝ գերազանցելով «Նյաքասլի» նախկին հարձակվող Շոլա Ամեոբիի (142 փոխարինում) ռեկորդը:

Փոխարինման դուրս գալուց հետո անգլիացի հարձակվողը խփել 15 գոլ: Այդ ցուցանիշով Պրեմյեր լիգայում նրան գերազանցում են միայն անգլիացի Ջերմեյն Դեֆոն (23 գոլ), նորվեգացի Ուլե Գունար Սուլշերը (17) եւ նիգերիացի Նվանկվո Կանուն (17), փոխանցում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով