17:22  ,  19 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային կլաուզուլա է սահմանել Մոուրինյոյի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ռեկորդային կլաուզուլա է սահմանել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պայմանագրում:

Մինչեւ պորտուգալացի մասնագետի պայմանագրի ավարտը նրան ձեռք բերել ցանկացողները պետք է վճարեն 20 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 22,4 միլիոն եվոր), տեղեկացնում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պահպանել Մոուրինյոյին եւ մտադիր է երկար համագործակցել 54-ամյա մարզիչի հետ:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016թ. մայիսին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը՝ նվաճելով նաեւ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում