01:42  ,  19 նոյեմբերի, 2017

«Նապոլին» հաղթեց «Միլանին»

Իտալական A Սերիայի 13-րդ տուրում «Նապոլին» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Միլանին»:

Այս հաղթանակից հետո առաջատար «Նապոլին» վաստակեց 35 միավոր եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Միլանը» 17 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 2:1

Լորենցո Ինսինյե, 33, Պյոտր Զելինսկի, 73 – Ալեսիո Ռոմանյոլի, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում