Մոսկվայի «Արարատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված թիմի ավագ Ռոման Պավլյուչենկոյի հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ռուս հարձակվողն առանց ակումբի թույլտվության մեկնել է արձակուրդ, սակայն Պավլյուչենկոն հերքել էր դա:
«Նոյեմբերի 14-ին Պավլյուչենկոն հրավիրվել է ակումբի գրասենյակ՝ բացատրություններ տալու նոյեմբերի 8-ին ԱՄԷ-ից հրապարակված լուսանկարների եւ տեսանյութերի առթիվ: Այդ փաստն ակումբի ղեկավարությունը որակել էր ոչ մարզական վարք «Էներգոմաշի» դեմ խաղի նախապատրաստական փուլի ընթացքում: Մի իրավիճակում, երբ մարզիչի տրամադրության տակ մնացել էին 12 խաղացողներ: Պավլյուչենկոյին ուղարկվել էին հաղորդագրություններ՝ խնդրելով վերադառնալ թիմի ճամբար եւ մասնակցել վերջին խաղին:
Սակայն Ռոմանը չընդհատեց իր հանգիստը, որը ինչպես պարզվեց, ծրագրվել էր եւ վճարվել սեպտեմբերի 17-ին: Ֆուտբոլիստն ակումբ վերադարձավ միայն նոյեմբերի 14-ին՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով թիմակիցների եւ ակումբի նկատմամբ:
«Արարատը» պաշտոնապես հայտնում է, որ Պավլյուչենկոյի պայմանագիրը չի խզվել եւ շարունակում է գործել նույն կերպ: Սակայն ֆուտբոլիստի հայտարարության պատճառով նրա բոնուսները կկրճատվեն 99 տոկոսով, իսկ աշխատավարձը կմնա նույնը»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում Պավլյուչենկոն խփել է 9 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի