18:47  ,  14 նոյեմբերի, 2017

Պավլյուչենկոն հերքում է, որ «Արարատի» նախագահը տեղյակ չի եղել իր արձակուրդի մասին

Մոսկվայի «Արարատի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն պատմել է ակումբի նախագահի եւ գլխավոր մարզիչի հետ տարաձայնությանների պատճառի մասին:

«Նախավերջին խաղից առաջ ես խոսեցի ակումբի նախագահի հետ եւ խնդրեցի վերջին խաղից ազատել, քանի երեխայիս խոստացել եմ ծով տանել: Այն ժամանակ երկրորդ տեղում գտնվող թիմի նկատմամբ ունեինք 15 միավորի առավելություն: Նախագահն ասաց, որ դեմ չէ, եթե գլխավոր մարզիչը թույլ է տալիս: Մարզիչն էլ ասաց, որ եթե նախագահը թույլ է տվել, ինքն էլ դեմ չէ: Հաջորդ օրը ես մեկնեցի ծովափ:

Հինգ օր հետո նախագահը հավաքել է թիմին եւ հայտարարել է, որ խզում է պայմանագիրս: Այժմ մենք բանակցում ենք ղեկավարության հետ եւ քննարկում ենք պայմանագրի խզման կետերը:

Մամուլում գրում են, որ ես առանց թույլտվության լքել եմ թիմը: Ամբողջ կյանքս ֆուտբոլում եմ եւ մտածել կարողանում եմ: Ես չեմ կարող առանց թույլտվության թողնել թիմը: Եթե ասեին, որ պարտադիր է իմ մասնակցությունը՝ ընտանիքս կմեկներ, ես ավելի ուշ կմիանայի նրանց: Իսկ հիմա ինձ ներկայացնում են որպես դավաճան: Գլխավոր տնօրենը հայտարարում է, որ նախագահը թույլ չի տվել ինձ:

Բայց պայմանագիրս խզելու երկրորդ պատճառն են նաեւ հայտնել: Չեն հավանում խաղս: 11 խաղում 9 գոլը քիչ է: Ցանկանում են երկու-երեք անգամ շատ խփեմ:

Ինձ խաբում են: Չգիտեմ՝ ինչու են այդպես վարվում: Զանգում եմ «Արարատի» նախագահին՝ չի պատասխանում: Երբ 3 միավոր ենք առաջ, Պավլյուչենկոն պետք է, երբ առավելությունը 15 միավոր է՝ այլեւս պետք չէ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Championat.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս