Մոսկվայի «Արարատը» չի խզի Ռոման Պավլյուչենկոյի հետ պայմանագիրը, բայց պատժել է ֆուտբոլիստին

13:04   15 նոյեմբերի, 2017

Մոսկվայի «Արարատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված թիմի ավագ Ռոման Պավլյուչենկոյի հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ռուս հարձակվողն առանց ակումբի թույլտվության մեկնել է արձակուրդ, սակայն Պավլյուչենկոն հերքել էր դա:

«Նոյեմբերի 14-ին Պավլյուչենկոն հրավիրվել է ակումբի գրասենյակ՝ բացատրություններ տալու նոյեմբերի 8-ին ԱՄԷ-ից հրապարակված լուսանկարների եւ տեսանյութերի առթիվ: Այդ փաստն ակումբի ղեկավարությունը որակել էր ոչ մարզական վարք «Էներգոմաշի» դեմ խաղի նախապատրաստական փուլի ընթացքում: Մի իրավիճակում, երբ մարզիչի տրամադրության տակ մնացել էին 12 խաղացողներ: Պավլյուչենկոյին ուղարկվել էին հաղորդագրություններ՝ խնդրելով վերադառնալ թիմի ճամբար եւ մասնակցել վերջին խաղին:

Սակայն Ռոմանը չընդհատեց իր հանգիստը, որը ինչպես պարզվեց, ծրագրվել էր եւ վճարվել սեպտեմբերի 17-ին: Ֆուտբոլիստն ակումբ վերադարձավ միայն նոյեմբերի 14-ին՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով թիմակիցների եւ ակումբի նկատմամբ:

«Արարատը» պաշտոնապես հայտնում է, որ Պավլյուչենկոյի պայմանագիրը չի խզվել եւ շարունակում է գործել նույն կերպ: Սակայն ֆուտբոլիստի հայտարարության պատճառով նրա բոնուսները կկրճատվեն 99 տոկոսով, իսկ աշխատավարձը կմնա նույնը»,- նշվում է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ  Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում Պավլյուչենկոն խփել է 9 գոլ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.