09:41  ,  13 նոյեմբերի, 2017

Հայաստանի առաջնություն. Առաջատարները հաղթել են

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությունում այս հանգստյան օրերին անցկացվել են չորրորդ տուրի խաղերը:

Ստեփանակերտի «Արցախը» հյուրընկալվելիս 89:63 հաշվով հաղթել է «Գրանդ Սպորտին», «Ուրարտուն» 73։52 հաշվով պարտության է մատնել «Ինժեներին», իսկ ՖԻՄԱ-ն ուժեղ է գտնվել «Արթիկից»՝ 95։87։

ՖԻՄԱ-ն ու «Արցախը» շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում