23:34  ,  12 նոյեմբերի, 2017

ATP-ի ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի հաղթական մեկնարկն ու զվարճալի վրիպումը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Առաջին տուրում շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 2 սեթում հաղթել է ամերիկացի Ջեկ Սոկին՝ 6:4, 7:6: Մրցախաղը տեւել է 1 ժամ 32 րոպե: Մրցախաղի ժամանակ տեղի է ունեցել նաեւ զվարճալի դրվագ: Ջեկ Սոկն անհաջող առաջ է շարժվել դեպի ցանցը եւ մեջքով շրջվել դեպի մրցակիցը, սակայն Ֆեդերերը կատարել է անհաջող հարված:

Օրվա մյուս խաղում կմրցեն գերմանացի Ալեքսանդր Զվերեւն ու խորվաթ Մարին Չիլիչը: Նոյեմբերի 14-ին Ֆեդերերը կխաղա այդ մրցախաղի հաղթողի հետ, իսկ Ջեկ Սոկը՝ պարտվողի:

Մրցաշարի մեկնարկից առաջ իսպանացի Ռաֆայել Նադալը ստացել է տարվա առաջին ռակետի մրցանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում