15:08  ,  10 նոյեմբերի, 2017

Ֆեդերերը 3 մրցանակի է արժանացել ATP-ի մրցանակաբաշխությունում

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) տարվա ամփոփիչ մրցանակաբաշխությունում հրապարակել է 2017 թվականի մրցանակակիրերի անունները:

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն արժանացել է «Տարվա վերադարձ» մրցանակին: 36-ամյա շվեյցարացին նաեւ 13-րդ անգամ մրցանակ է ստացել մարզական վարքի եւ արդար խաղի համար, ինչպես նաեւ 15-րդ անգամ ճանաչվել է երկրպագուների սիրելի խաղացող:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Նեւիլ Գոդվինը, որը հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնի նախկին մարզիչն է: «Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթել է կանադացի Դենիս Շապովալովը:

Ռումինացի Հորյա Տեցեուն էլ մրցանակ է ստացել բարեգործություններին ակտիվ մասնակցություն ունենալու համար, փոխանցում է ATP մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում