12:12  ,  8 նոյեմբերի, 2017

Բելառուսի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ խաղում

Ֆուտբոլի Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն հրապարակել է թիմի կազմը Հայաստանի (նոյեմբերի 9-ին) եւ Վրաստանի (նոյեմբերի 13-ին) դեմ արտագնա ընկերական խաղերի համար: Թիմի կազմում Երեւան են ժամանել 22 ֆուտբոլիստներ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը

Դարպասապահներ. Ալեքսանդր Գուտոր («Չեռնոմորեց», Ուկրաինա), Սերգեյ Իգնատովիչ («Դինամո-Մինսկ»), Պավել Պավլյուչենկո («Դինամո-Բրեստ»):

Պաշտպաններ. Սերգեյ Պոլիտեւիչ («Գենչլերբիրլիգի», Թուրքիա), Մաքսիմ Վոլոդկո, Ալեքսեյ Ռիոս (երկուսն էլ՝ ԲԱՏԷ), Սերգեյ Մատվեյչիկ, Իգոր Բուտկո (երկուսն էլ՝ «Շախտյորի», Սոլիգորսկ), Ալեքսանդր Պավլովեց («Տորպեդո ԲելԱԶ»), Ալեքսեյ Գավրիլովիչ («Դինամո-Բրեստ»), Նիկիտա Նաումով («Վիտեբսկ»):

Կիսապաշտպաններ. Իգոր Ստասեւիչ (ԲԱՏԷ), Պավել Նեխայչիկ, Պավել Սեդկո (երկուսն էլ՝ «Դինամո-Բրեստ»), Օլեգ Եվդոկիմով («Մինսկ»), Նիկիտա Կորզուն («Դինամո Կիեւ», Ուկրաինա), Արտյոմ Բիբկով («Դինամո-Մինսկ»), Ալեքսանդր Կարնիցկի («Տոսնո», Ռուսաստան), Յուրի Կովալեւ («Շախտյորի», Սոլիգորսկ), Վլադիսլավ Կլիմովիչ («Նեման»):

Հարձակվողներ. Դենիս Լապտեւ («Շախտյորի», Սոլիգորսկ), Անտոն Սորոկա («Դինամո-Մինսկ»):

Հիշեցնենք, որ բելառուսներին Հայաստանի հավաքականն ընդունելու է նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Նոյեմբերի 13-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը նույն վայրում կմրցի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում