10:25  ,  8 նոյեմբերի, 2017

Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել նոր ձեւաչափով մրցաշարում

Միլանում մեկնարկած թենիսի «Մասթերս U-21» մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը 4 սեթում պարտվել է իր հայրենակից Դանիլ Մեդվեդեւին:

Նոր ձեւաչափով անցկացվող մրցաշարում մրցախաղի հաղթողը պետք է առավելության հասնի 3 սեթերում, իսկ յուրաքանչյուր սեթ ավարտվում է այն ժամանակ, երբ թենիսիսներից մեկը հաղթում է 4 գեյմ: 1 ժամ 50 րոպե տեւած մրցախաղում Մեդվեդեւը հաղթել է  2:4, 4:3, 4:3, 4:2 հաշվով:

B խմբի մյուս մրցախաղում  խորվաթ Բորնա Չորիչը հաղթել է ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնին: Երկրորդ տուրում Կարեն Խաչանովը կմրցի Չորիչի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում