16:40  ,  7 նոյեմբերի, 2017

Էդեն Ազարը ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղը համեմատել է իր շների հետ զբոսանքի հետ: Այդ խաղում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի խաղացողներն անհատական հսկողություն էին սահմանել Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ:

«Այսօր իմ երկրորդ աշխատանքում զբոսանքի ժամանակ շատ ավելի հեշտ էր, քան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում»,- Ինստագրամում գրել է Ազարը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած եւ «Չելսիի» հաղթանակով (1:0) ավարտված խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news