21:37  ,  6 նոյեմբերի, 2017

ԵԱ. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց չեմպիոնին, Վրաստանը դարձավ փոխչեմպիոն

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը մրցանակային տեղ չզբաղեցրեց Հունաստանում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում:

Վերջին՝ 9-րդ տուրում հայկական թիմը 0.5:3.5 հաշվով պարտվեց Ռուսաստանի հավաքականին, որը նախորդ տուրում ապահովել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Էլինա Դանիելյանը պարտություն կրեց սպիտակ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ սեւերով: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Գալոյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Օլգա Գիրյայի հետ:

Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 11 միավորով եւ բաժանեց 6-9-րդ տեղերը:

Ռուսաստանի թիմը հավաքեց 17 միավոր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց 14 միավոր ունեցող Վրաստանի հավաքականը: Ուկրաինուհիները 13 միավորով դարձան բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում