Գերմանական «Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը չի միանա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որը շուտով կսկսի նախապատրաստվել Բելառուսի (նոյեմբերի 9-ին) եւ Կիպրոսի (նոյեմբերի 13-ին) դեմ Երեւանում կայանալիք ընկերական խաղերին:
Բունդեսլիգա-2-ի 13-րդ տուրում «Ռեգենսբուրգն» Ադամյանի դուբլի օգնությամբ սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել էր «Գրոյտեր Ֆյուրտին», իսկ հայ հարձակվողը փոխարինվել էր 88-րդ րոպեին: ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սարգիս Ադամյանը մեջքի վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ այդ դուբլով Սարգիս Ադամյանը բացել էր գոլերի հաշիվը Բունդեսլիգա-2-ում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում