11:10  ,  4 նոյեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի հավաքականների մրցակիցները 7-րդ տուրում

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 4-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականը (8 միավոր) կմրցի գերմանացիների (7 միավոր) հետ:

Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Հայաստանի թիմը հաղթել է Շվեյցարիայի, Հունաստանի առաջին, Հոլանդիայի հավաքականներին, ոչ ոքի խաղացել Խորվաթիայի եւ Հունգարիայի թիմերի հետ, պարտվել ադրբեջանցի շախմատիստներին:

Կանանց Հայաստանի հավաքականի (8 միավոր) մրցակիցը կլինի Ռումինիայի թիմը (8 միավոր):

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում հայ շախմատիստուհիները հաղթել են Հունաստանի երկրորդ թիմին, Սերբիայի հավաքականին, Հունաստանի առաջին թիմին եւ Հունգարիայի հավաքականի, պարտվել Ուկրաինային եւ Վրաստանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English