21:05  ,  3 նոյեմբերի, 2017

ԵԱ. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Շաքրիյար Մամեդյարովից

Հունաստանում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ:

Առաջին համարների պայքարում Լեւոն Արոնյանը սպիտակներով 44-րդ քայլում պարտության է մատնել Շաքրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանը երկրորդն է, Մամեդյարովը՝ չորրորդը: 

Երրորդ խաղատախտակին ոչ ոքի է ավարտվել Գաբրիել Սարգսյանի եւ Արկադի Նայդիչի դիմակայությունը: Սպիտակներով խաղացել է հայ գրոսմայստերը: Կատարվել է 45 քայլ:

Երկրորդ խաղատախտակին Սերգեյ Մովսեսյանը սեւերով մրցում է Թեյմուր Ռաջաբովի հետ եւ համակարգչի գնահատականով՝ զիջում է: Չորրորդ խաղատախտակին Հրանտ Մելքումյանը դարձյալ սեւերով թույլ դիրք ունի Ռաուֆ Մամեդովի հետ պայքարում: 

Նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ, 2 մրցամարտ ավարտել ոչ ոքի եւ 8 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում