13:03  ,  3 նոյեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմերի կազմերը՝ Հունգարիայի ու Ադրբեջանի դեմ

Հունաստանում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հանգստյան օրվանից հետո նոյեմբերի 3-ին տեղի կունենան 6-րդ տուրի մրցամարտերը:

Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի թիմի հետ: Հայկական թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ՖԻԴԵ-ի չորրորդ համար Շախրիյար Մամեդյարովի հետ: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը նույնպես հանդես կգա սպիտակներով, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը կխաղան սեւ ֆիգուրներով:

Նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ, 2 մրցամարտ ավարտել ոչ ոքի եւ 8 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականի 6-րդ մրցակիցը կլինի Հունգարիայի թիմը: Էլինա Դանիելյանը եւ Մարիա Կուրսովան կխաղան սպիտակ խաղաքարերով, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ սեւերով:

Նախորդ 5 տուրերում կանանց Հայաստանի թիմը տարել է 3 հաղթանակ, կրել 2 պարտություն եւ 6 միավորով բաժանում է 8-14-րդ տեղերը:

6-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում