00:32  ,  3 նոյեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Կիեւի «Դինամոն» առաջինն ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր

Կիեւի «Դինամոն» առաջինն ապահովել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր: Չորրորդ տուրում դինամոյականները Շվեյցարիայում նվազագույն հաշվով առավելության են հասել «Յանգ Բոյզի» նկատմամբ եւ 10 միավորով առաջին տեղում են:

Երկրորդ տեղում Բելգրադի «Պարտիզանն» է՝ 5 միավոր:

«Յանգ Բոյզն» ունի 3 միավոր, «Շկենդերբեուն»՝ 2 միավոր:

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր

B խումբ

«Պարտիզան» - «Շկենդերբեու»՝ 2:0

«Յանգ Բոյզ» - «Դինամո Կիեւ»՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում