22:17  ,  31 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Կանանց Հայաստանի թիմը հաղթեց հույներին

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Հունաստանի գլխավոր թիմի հետ դիմակայությունը Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում: Հայաստանի թիմն առավելության հասավ 2.5:1.5 հաշվով:

Հաղթանակ տարավ չորրորդ համար Մարիա Կուրսովան: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:

Հայաստանի թիմը երեք հաղթանակից եւ մեկ պարտությունից հետո ունի 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում